
Մեր մասին

Լեգալ Պլատֆորմի նպատակն է՝ ստեղծել հուսալի իրավաբանական միջավայր, որտեղ յուրաքանչյուր հաճախորդ ստանում է բարձրակարգ մասնագիտական աջակցություն։
Մեր գործունեության ընթացքում մենք հասցրել ենք ձևավորել վստահելի անուն և ձեռք բերել հաջողություններ բազմաթիվ ոլորտներում՝ քաղաքացիական, ընտանեկան, վարչական, աշխատանքային, կորպորատիվ, քրեական իրավունքի շրջանակներում։
Մեր թիմում ընդգրկված են փաստաբաններ, ովքեր ունեն խոր գիտելիքներ և փորձ, որը և ներդնում են ամենատարբեր իրավական խնդիրների լուծումներ գտնելիս։ Մեր իրավաբաններն առանձնանում են յուրաքանչյուր գործին արագ արձագանքելու ունակությամբ, կարգապահությամբ և մանրակրկիտ աշխատանքով։